Լուրեր |
Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել ընդհանուր առմամբ 509 քաղաքացի։
Իրանից Հայաստան ժամանած 175 Ռուսաստանի քաղաքացի հատուկ չվերթով Երևանից մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Նրանք Հայաստան էին հասել «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման շրջանակում՝ «Նուրդուզ»/«Ագարակ» անցակետով։
Դեսպանատան տվյալներով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել ընդհանուր առմամբ 509 քաղաքացի։
Ռուսական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ օպերատիվ աջակցություն ցուցաբերելու և տարհանման գործընթացը կազմակերպելու համար։