Այսուհետ չի ստացվի, խփես, ասես՝ I am sorry ու գնաս. մոպեդնե՞րն էլ ԱՊՊԱ կունենան. փորձագետի դիտարկումները

Այսուհետ չի ստացվի, խփես,ասես՝ I am sorry ու գնաս. մոպեդնե՞րն էլ ԱՊՊԱ կունենան. փորձագետի դիտարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Այսուհետ չի ստացվի, որխփես,ասես՝ I am sorry ուքշես, գնաս»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովը՝ անդրադառնալով կառավարության որոշմանըմոպեդների, տրիցիկլների և կվադրոցիկլների համար ԱՊՊԱ պայմանագրերը պարտադիր դարձնելուն։ «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը կներկայացվիԱզգային ժողովի քննարկմանը:

Խաչատուրովը հատկապես ուշադրություն հրավիրեց մոպեդների խնդրին, որոնք ըստ նրա վերջին տարիներին էականորեն ավելացել են երթևեկության մեջ, հիմնականումհամարանիշներ չունեն, եղածն էլ՝ ձևախեղում են, քանի որ վերահսկողությունը շատ թույլ է ու վարում են անպատասխանատու:Նրա կարծիքով, իրատեսական չէ մտածել, որ ԱՊՊԱ պայմանագրեր ունենալը կազդի նաև մոպեդների երթևեկության որակի վրա, բայց գոնե պատահարների դեպքում իրավահարաբերությունները կտան որոշակիերաշխիքներ:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ մոպեդներն են վնասում ավտոմեքենաներին: Թեև լինում են նաև հակառակ դեպքերը, իսկ մեքենայի հասցրած վնասը մոպեդին շատ ավելի մեծ է, նաև վարորդը կարող է մարմնական լուրջ վնասվածքներ ստանալ, այնպես, որ ԱՊՊԱ պայմանագիրը բխում է նաև մոպեդների վարորդների շահերից»,- ընդգծեց Արտակ Խաչատուրովը:


«Երբ վերահսկողություն չի լինում, ոնց ուզում քշում են,հիմակա մեխանիզմ, որը ավտոմեքենաների վարորդների շահերը կպաշտպանի: Վնաս է պատճառել, պետք է բարի գտնվի մնա տեղում, որպեսզի պատահարըձևակերպվի, տուժածին էլ հատուցում տան, այլևս չեն փախնի, չեն մտնի վիճաբանության մեջ, մարդկային գործոնը խնդիրը լուծելիս դուրս կգա: Մոպեդները կդառնան երթևեկության լիարժեք անդամ՝ բոլոր հետևանքներով: Հստակ գրված կլինի՝ ով է մեղավոր,հարցն ինչպես պետք է քննվի,ինչպես պետք է հատուցվի: Կարող է պատահարի դեպքում նաև ոստիկանի կարիք չլինել, քանի որ մինչև 400 հազար դրամ վնասի հատուցման համաձայնության դեպքում բավարար էհավելվածում վթարի մասինլրացնելը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նաև նշեց, որեթե ԱՊՊԱ չունեցող մոպեդը հարվածում էմեքենային, ապա վնասի փոխհատուցումը քաղաքացին ստանումապահովագրական բյուրյից՝ առավելագույնը 1,5 միլիոն դրամ, որը մոպեդի վարորդը պարտավոր է վճարել բյուրոյին: Սակայն նրա խոսքով, մոպեդների վարոդներ կան, որ խուսափում են գումարը վճարելուց, հերթն արդեն հասնում է դատական գործընթացին, կարող են արգելանք դնել, բռնագանձել մոպեդը:Նա կարծիք հայտնեց, որ ինչպես մոպեդի, այնպես էլ ԱՊՊԱ չունեցող մեքենայի վարորդները չեն գիտակցում, որ միևնույն է իրենքվճարելու են.«Ռիսկը հաշվի առնելով, միևնույն է վարում են»:

Խաչատուրովը նաև ասաց, որ շատ կարևոր են այն օրենսդրական փոփոխությունները, որոնք մոպեդներինտվել են երթևեկության մասնակցի կարգավիճակ.«Քանի որ ժամանակինգոյություն ունեին միայնմեքենայի վարորդ ու հետիոտն, այդ մեջտեղի կատեգորիաները չկային, առաջ եկած խնդիրներիդեպքում շատ դժվար էր լինում օրինակ մոպեդներին կարգավիճակ տալ՝ ոչ կարող էիր ասել հետիոտն է, ոչ վարորդ»:

Մարիամ Մկրտչյան

Leave a comment