Հայաստանում կնվազեն ջերմոց կառուցելու տուրքերը

Բաժանորդագրվել

Կնվազեն նաև կաթիլային ոռոգման ավազանների կառուցման տուրքերը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանում կնվազեցնեն ջերմոցների և կաթիլային ոռոգման համակարգերի կառուցման պետական և տեղական տուրքերը։ ԱԺ–ն 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը։

Հիմա ջերմոց կառուցելու համար երկու տեսակի վճար է գանձվում` պետական տուրք՝ շինարարության թույլտվություն ստանալու համար, և համայնքային տուրք՝ հողամասի օգտագործման համար, որի չափը կարող է ավելանալ՝ կախված դրա տեղակայումից։

Ընդունված փոփոխությունները նախատեսում են այդ վճարների նվազեցում։

Այսպես` 1.5 հեկտար մակերեսով ջերմատուն կառուցելու համար տուրքերի ընդհանուր գումարը միջինում 25 միլիոնից կդառնա 5 միլիոն դրամ, իսկ 500 քմ մակերեսով ջերմոցի համար` 500 հազարից կնվազի մինչև 100 հազար դրամ։

ԱԲ–ով գեներացված հեռուստաբովանդակությունը ՀՀ–ում հեռարձակելիս պետք է պարտադիր մակնշվի

Leave a comment