BMW-ն դադարեցնում է 8-րդ սերիայի արտադրությունը

BMW-ն դադարեցնում է 8-րդ սերիայի արտադրությունը

BMW-ն այս ամսվա վերջում կավարտի 8-րդ սերիայի (G14/G15/G16) մոդելների արտադրությունը՝ ներառյալ սեդանները, կուպեները և կաբրիոլետները։ Վերջին մեքենաները կհավաքվեն Գերմանիայի Դինգոլֆինգ քաղաքի գործարանում։Բավարական արտադրողը որոշել է հրաժարվել այս մոդելից՝ դրա ապագայի սահմանափակ հեռանկարների պատճառով։Չնայած տեսականորեն հնարավոր էր 8-րդ սերիայի նոր սերունդ ստեղծել՝ հիմնված Neue Klasse էլեկտրական ճարտարապետության վրա, ընկերությունը նման ծրագրերի վերաբերյալ հստակ որոշում չի կայացրել։Փորձագետների գնահատմամբ՝ այս քայլը համապատասխանում է BMW-ի ռազմավարությանը՝ կենտրոնանալ առավել պահանջված մոդելների վրա։

8-րդ սերիայի շարքում ամենատարածվածը սեդանն էր, սակայն նույնիսկ դրա շարունակությունը դեռևս հարցականի տակ է։

Կարդալ ավելին

Leave a comment