ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում տեղի ունեցած խոսակցությունը ցուց տվեց, որ ՊՆ-ում ամեն ինչ կարգին չէ, «թագավորությունում» գործերը լավ չեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանը։
«Իմիտացիա է, թե գործ են անում երկրի անվտանգության համար, զորանոցներ են սարքում, որ մեկ կրակոցով փուլ կգան, զենքերի ցուցահանդեսի խոստում են տալիս ընտրություններին ձայն ստանալու համար, արդյունքում ունենք ադրբեջանցիների կողմից 200 քկմ-ից ավել գրավված տարածքներ», – մեկնաբանեց Քերոբյանը։
Խոսելով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ իր որդին բարձրակարգ է, լավ է սովորել, դրա համար չի ծառայել բանակում և հետո հնչեցրած խոսքերի վերաբերյալ՝ Քերոբյանը նշեց, որ նրա ներողությանը չի հավատում, Քոչարյանն ասաց այն, ինչ մտածում էր, վատ իրավիճակում հայտնվելու պատճառով փորձում է գտնել բառեր, արդարանալ։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ