Լուրեր |
Ոլորտը շարունակում է դրական զարգացում արձանագրել։
2026 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստան է այցելել 453,138 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշը 18.2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը։ Աճը կազմում է ավելի քան 70 հազար զբոսաշրջիկ։
Նախարարը նշել է, որ սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է առաջին եռամսյակի համար։
Պապոյանի գնահատմամբ՝ ոլորտը շարունակում է դրական զարգացում արձանագրել՝ պահպանելով աճի տեմպը։