Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում 133 մարդ է հոսպիտալացվել երկրի դեմ հարձակումների հետևանքով

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում 133 մարդ է հոսպիտալացվել Իրանի և «Հեզբոլլահ»-ի հարձակումների պատճառով։ Այս մասին նշել է Իսրայելի առողջապահության նախարարությունը X հարթակում գրառման մեջ։«Երեկ ժամը 7:00-ից մինչև այսօր առավոտյան ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցներ ընդունված 133 մարդկանցից հինգի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 127-ի վիճակը՝ թեթև, իսկ մեկի վիճակը՝ ծանր», – նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ հակամարտության մեկնարկից ի վեր 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ հիվանդանոցներ է տեղափոխվել 7183 տուժած, որոնցից 118-ը ներկայում հոսպիտալացված են։Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հակամարտության հետևանքով Իսրայելում զոհերի թիվը հասել է 26-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment