ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի ինտենսիվ հարձակումը մեծ էֆեկտ չի տալու, որովհետև գետնի վրա ռազմական գործողությունների այդ երկրները չեն գնա, կունենան տասնյակ հազարավոր զոհեր։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է անվտանգային հարցերով փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Ըստ փորձագետի, իրանական բանակն ու ժողովուրդը մոտիվացված են, ինչը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին։ Ինչ վերաբերվում է Իսրայելին, ապա Նահապետյանը կարծում է, որ եթե Իրանը չհանձնվի, ապա այնտեղ կարող են որոշել հարվածել ատոմային զենքով, որը, սակայն, ունենալու է պատասխան։ «Իրանական հիպերձայնային հրթիռներն այդ դեպքում կհարվածեն անապատում գտնվող իսրայելական ատոմային ռեակտորին, ինչպես նաև հրթիռների պահեստներին ու քիմիական երկու գործարաններին, որի հետևանքով կլինի «Չեռնոբիլ 2», – նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ