Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել. 3 անձ հոսպիտալացվել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 20։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվելոր Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZel»«Mercedes-Benz», «Volkswagen»«VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Leave a comment