Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի գնդի պարեկները դուրս են եկել դեպքի վայրից։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Ford»-ի վարորդը, ով բախվել է նշված ավտոմեքեններին, ինչի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է։