Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»նախագիծը:

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:

Նախքան նախագծի ընդունումը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ելույթի շրջանակում հայտարարեց, որ ընդունվել է օրենքի նախագիծ, որով խափանվում է դիտորդական առաքելությունների անվան քողի ներքո քաղաքական միավորների մուտքն ընտրատեղամասեր, որտեղ վերջիններս ենթադրաբար ոչ թե ընտրական գործընթացների վերահսկողություն պետք է իրականացնեն, այլ քաղաքական ուղղորդումներ:

Leave a comment