Ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակը հերքել է Հայկ Սարգսյանի հայտարարությունները

https://arm.sputniknews.ru/20260407/apateghekatvutjun-e-pn-khvosnaky-herqel-e-hajk-sargsjani-hajtararutjunnery-100737091.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25358084_90:0:1510:1065_1920x0_80_0_0_089b4718e93a170dca4ea2729f923467.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկ սարգսյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), արամ թորոսյան, բանակ

հայկ սարգսյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), արամ թորոսյան, բանակ

Բաժանորդագրվել

Արամ Թորոսյանը հիշեցրել է, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններին շարքին:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունը, թե 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:

«2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում՝ ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է՝ յուրաքանչյուր տարի 8-13 %, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվաքանակը »,- գրել է Թորոսյանը։

ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Սարգսյանի կողմից ներկայացված զորակոչի թվերին:Նա հիշեցրել է, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:

Նշենք, որ Հայկ Սարգսյան ասել էր, որ զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, զորքի թիվը 14 տարում 44 հազարից իջել է 14 հազար։

« Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %: Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ»,- ընդգծել է Խոսնակը:

Թորոսյանը եզրափակել է՝ ասելով, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է՝ պատասխանելով Սարգսյանի մեկ դիտարկմանը, թե զինվորները շաբաթական մեկ անգամ են լողանում։

Leave a comment