Լուրեր |
Օրենքի պահպանման վերահսկողությունը կիրականացնի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
Հայաստանում գործող աուդիովիզուալ լրատվամիջոցները պարտավոր կլինեն բացահայտել արհեստական բանականության միջոցով ստեղծված կամ փոփոխված բովանդակությունը։
Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ պահանջի չկատարումը կհանգեցնի 300,000 դրամ տուգանքի։
Օրենքի պահպանման վերահսկողությունը կիրականացնի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
Նախագիծը միտված է ապահովելու տեղեկատվության թափանցիկությունը և կանխելու մոլորեցնող բովանդակության տարածումը։