Միրզոյանն ու Կալասը քննարկել են առաջիկա բարձրաստիճան այցերը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում քննարկել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետեւողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները»:

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.
«Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի եւ միջոցառումների օրակարգային հարցերին եւ նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը:
Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքում զարգացումների եւ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ»:
2026թ. մայիսի 4-ին եւ 5-ին Երեւանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Կոշտան եւ ֆոն դեր Լայենը մասնակցելու են նաեւ մայիսի 4-ին Երեւանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Leave a comment