Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցութ

Թանկագին մայրեր,

Սրտանց և խոնարհումով շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Այս տոնը առանձնահատուկ է իր խորհրդով ու նշանակությամբ, քանզի հնարավորություն է ընձեռում հերթական անգամ գնահատանքի և մեծարանքի խոսքեր ուղղելու մեզ համար ամենակարևոր, ամենասուրբ մարդուն՝ մայր ծնողին՝ ընդգծելով նրա բացառիկ առաքելության կարևորությունը:

Հայ կին և հայ մայր լինելը պարզապես կոչում չէ, դա ամենօրյա նվիրում է, անվերջ հոգատարություն և անսահման սեր, որը երբեք չի սպառվում։ Ու վստահաբար հենց այդ անմնացորդ նվիրումի և սիրո շնորհիվ է, որ այսօր էլ հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապահ, միևնույն ժամանակ նաև միտված ապագային և ժամանակի ոգուն՝ մնալով մեր ազգի հենասյունն ու հարատևման գրավականը:

Ուստի, տարվա յուրաքանչյուր օրվա մեր առաքելությունն է ջերմությամբ, սիրով և ուշադրությամբ մեր մայրերի կյանքը դարձնել ավելի անհոգ, լուսավոր ու երջանիկ։

Սիրելի մայրեր, դուք ամենապաշտելի էակներն եք, որ ունենք մեր կյանքում, եղե՛ք առողջ, սիրված ու ըստ արժանվույն գնահատված։

Leave a comment