https://arm.sputniknews.ru/20260407/ches-karvogh-yntrutjunneric-araj-khaghi-kanvon-pvokhel-gvohar-melvojany-azh-bervats-orinagtsi-masin-100720831.html
Չես կարող ընտրություններից առաջ խաղի կանոն փոխել. Գոհար Մելոյանը` ԱԺ բերված օրինագծի մասին
Չես կարող ընտրություններից առաջ խաղի կանոն փոխել. Գոհար Մելոյանը` ԱԺ բերված օրինագծի մասին
Sputnik Արմենիա
Մելոյանի խոսքով՝ ՀՀ խախտում է միջազգային պարտավորությունները: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T12:51+0400
2026-04-07T12:51+0400
2026-04-07T12:52+0400
սամվել կարապետյան
գոհար մելոյան
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97572935_0:84:1600:984_1920x0_80_0_0_af16d873ec2237d5abd62a9d42ee1ec4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովում հապճեպ Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելը վտանգում է Հայաստանի Հանրապետության իրավական արժեքները: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը:Նշենք, որ մարտի 31-ին բարերար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարեց, որ ընտրությունների են գնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Այսօր ՔՊ–ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու համար։ Առաջարկված փոփոխություններով արգելվում է կուսակցությունների և դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։Իրավապաշտպան Գոհար Մելոյանը հիշեցրեց, որ գոյություն ունեն Վենետիկի հանձնաժողովի վարքագծի կանոնակարգ, միջազգային նորմատիվ կանոնակարգեր և ներպետական սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք խախտվում են նման փոփոխություններով:Մելոյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրեց այս գործընթացի վրա՝ այն որակելով հակաժողովրդավարական:«Նման օրենսդրական փոփոխություն իրականացնելու համար ՀՀ միջազգային պարտավորությունից բխում են առնվազն հանրային լսումներ, մասնագիտական համայնքի ներառվածություն և քննարկումներ: Սա ամրագրված է նաև ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, իսկ Վենետիկի հանձնաժողովն իր հերթին ասում է, որ բովանդակային միջամտությունները ընտրական պրոցեսից առաջ թույլատրելի չեն, այսինքն՝ չես կարող ընտրություններից առաջ խաղի կանոն փոխել»,- շարունակեց Մելոյանը:Թիմի անդամ Արամ Վարդևանյանն իր հերթին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքի փոփոխության անցումային դրույթներում ամրագրել են, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում ընդունվելուց անմիջապես հետո։Նշենք, որ ԱԺ-ի դիմաց են հավաքվել Սամվել Կարապետյանի աջակիցները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97572935_89:0:1512:1067_1920x0_80_0_0_89a04378afaab3a388bc0c52bbcb4155.jpg.webp
սամվել կարապետյան, գոհար մելոյան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
սամվել կարապետյան, գոհար մելոյան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Մելոյանի խոսքով՝ ՀՀ խախտում է միջազգային պարտավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովում հապճեպ Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելը վտանգում է Հայաստանի Հանրապետության իրավական արժեքները: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը:
Նշենք, որ մարտի 31-ին բարերար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարեց, որ ընտրությունների են գնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Այսօր ՔՊ–ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու համար։ Առաջարկված փոփոխություններով արգելվում է կուսակցությունների և դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։
Իրավապաշտպան Գոհար Մելոյանը հիշեցրեց, որ գոյություն ունեն Վենետիկի հանձնաժողովի վարքագծի կանոնակարգ, միջազգային նորմատիվ կանոնակարգեր և ներպետական սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք խախտվում են նման փոփոխություններով:
«Սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է, այսինքն՝ Ընտրական օրենսգրքում պետք է երաշխավորվի ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը: Սակայն նրանք նախագիծ են բերում մեկ օր առաջ՝ փորձելով արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումն այս անվան մեջ: Դաշինքը ոչ միայն ստորագրված է հուշագրով, այլև մինչև նախագծի հրապարակումն արդեն ԿԸՀ մուտք էր արել դիմում, որ էլեկտրոնային հաշիվ բացվի ու կարողանանք օգտահաշիվ ստանալ: Այսինքն՝ նաև արդեն իրավական ընթացակարգեր են մեկնարկել ԿԸՀ-ի հետ»,- ասաց Մելոյանը:
Մելոյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրեց այս գործընթացի վրա՝ այն որակելով հակաժողովրդավարական:
«Նման օրենսդրական փոփոխություն իրականացնելու համար ՀՀ միջազգային պարտավորությունից բխում են առնվազն հանրային լսումներ, մասնագիտական համայնքի ներառվածություն և քննարկումներ: Սա ամրագրված է նաև ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, իսկ Վենետիկի հանձնաժողովն իր հերթին ասում է, որ բովանդակային միջամտությունները ընտրական պրոցեսից առաջ թույլատրելի չեն, այսինքն՝ չես կարող ընտրություններից առաջ խաղի կանոն փոխել»,- շարունակեց Մելոյանը:
Թիմի անդամ Արամ Վարդևանյանն իր հերթին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքի փոփոխության անցումային դրույթներում ամրագրել են, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում ընդունվելուց անմիջապես հետո։
Նշենք, որ ԱԺ-ի դիմաց են հավաքվել Սամվել Կարապետյանի աջակիցները։