IDBank-ը մասնակցել է ՀԲՄ մարզային համաժողովին

IDBank-ը Վանաձորում մասնակցել է «Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով համաժողովին։

«Կարեւորելով մարզերում բիզնեսների հետ սերտ համագործակցությունը՝ բանկը մշտապես փորձում է հասանելի լինել Հայաստանի բոլոր մարզերի բիզնեսների համար թե՛ նոր առաջարկներով, թե՛ նորարար ֆինանսական գործիքներով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«ՓՄՁ վարկավորումը եւ զարգացումը բանկի ռազմավարության կարեւորագույն մասերից է։ Հաշվի առնելով, որ գրեթե ամեն ինչ մեծամասամբ կենտրոնացած է մայրաքաղաքում, մարզերում գտնվող բիզնեսներն ունեն ուշադրության կարիք, ինչի ուղղությամբ էլ մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկում՝ ներկայացված լինելով գրեթե բոլոր մարզերում, համագործակցելով նորարար թվային գործիքներով եւ այլն», – ասել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Դեռեւս տարիներ առաջ IDBank-ը գործարկել է բիզնեսների համար բջջային հավելվածը՝ IDBusiness Mobile հավելվածը, որտեղ բիզնեսների համար հասանելի են գրեթե բոլոր ֆինանսական ծառայությունները։ 

Վերջերս էլ բանկը ներկայացրել է իր բոլորովին նոր եւ բացառիկ ֆինանսական գործիքը՝ IDDistributor-ը։ 

«Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձեւավորում QR-կոդ, իսկ առեւտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն եւ կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:    

Վճարումը կատարվում է ակնթարթորեն, եւ գումարն անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության բանկային հաշվին՝ հասանելի դառնալով մատակարար կամ արտադրող ընկերությանը եւ ապահովելով գործընթացների արագությունն ու անխափանությունը», – նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ 

Բանկը մասնակցել է նաեւ համաժողովի «Բանկերը եւ բիզնեսը Վանաձորում» խորագրով էքսպոյին, որտեղ մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ բանկերի ֆինանսավորման ծրագրերին, անմիջական շփում ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել իրենց բիզնեսի զարգացման հնարավորությունները։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



Leave a comment