Բուշերի ԱԷԿ-ից տարհանված 175 աշխատակիցներ Երևանից Մոսկվա են մեկնել

Քաղաքականություն

07.04.2026 | 10:55

Ապրիլի 6-ին Ռուսաստանի 175 քաղաքացի հատուկ չվերթով Երևանից Մոսկվա է մեկնել։  Նրանք տարհանվել էին Իրանի Բուշեր ԱԷԿ-ից և ՀՀ էին տեղափոխվել Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

«Ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված ջանքերի շնորհիվ, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով հայրենիք է վերադարձել ընդհանուր առմամբ Ռուսաստանի  509 քաղաքացի»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանատունը խորին շնորհակալություն է  հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ««Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի աշխատակիցների նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքի և մուտքի օպերատիվ գրանցման  համար»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment