Եմենի հութիները հայտարարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Լիբանանի «Հեզբոլլահի» հետ համատեղ գործողության մասին՝ ուղղված Իսրայելի հարավում՝ Ումմ ալ-Ռիշրաշ նավահանգստում, տեղակայված կարևոր թիրախների դեմ։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Եմենի հութիները հայտարարել են, որ գործողության ընթացքում օգտագործվել են թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: