Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ. վարչապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել էՎաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը՝ նշելով, որ այն Խաղաղության ինստիտուցիոնալացմանև TRIPP-իիրագործմանևս մեկկարևոր քայլ է:
«Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։
Ժամը 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես և մեր մյուս գործընկերները ևս առիթներ կունենանք»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 13-ինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։