Սպորտի ինստիտուցիոնալացման լուրջ քայլեր են արվում. վարչապետը պարգևատրել է լավագույն մարզիկներին


«Սպորտի ինստիտուցիոնալացումը այն կարևոր խորքային քայլն է, որ մենք պետք է անենք առկա ընթացիկ հաջողությունները ամրապնդելու և նոր ամբիցիաներ սպորտի համար ձևակերպելու իմաստով»,- հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով Սպորտի միջազգային օրվա առիթով 2025-ի Հայաստանի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը:


 


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են արվում, ինչպես օրինակ հայտնի մարզիկների անուններով մարզա-դպրոցների կառուցումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին, որոնք իրենց հաջողություններով մեծացրել են Հայաստանի մարզական վարկանիշը և բերկրանքի աննկարագրելի պահեր նվիրել Հայաստանի քաղաքացիներին:


 


Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ4

Leave a comment