Լուրեր |
Վերլուծաբանները ուսումնասիրել են մի քանի հազար մոդելների գների փոփոխությունը՝ 2018-2026 և 2022-2026 ժամանակահատվածներում։
Ժամացույցների շուկայում նկատվում է հետաքրքիր միտում․ Cartier ապրանքանիշի ժամացույցների գները վերջին տարիներին աճել են ավելի արագ, քան Rolex-ի մոդելներինը։ Այս մասին հայտնում է Chrono24 հարթակի ուսումնասիրությունը։
Վերլուծաբանները ուսումնասիրել են մի քանի հազար մոդելների գների փոփոխությունը՝ 2018-2026 և 2022-2026 ժամանակահատվածներում։
Արդյունքները ցույց են տվել, որ ամենամեծ աճ գրանցած 20 մոդելների շարքում ներառված են Cartier-ի 10, Omega-ի 5 և Jaeger-LeCoultre-ի 2 մոդելներ, մինչդեռ Rolex-ը այդ ցուցակում չի հայտնվել։
Ամենաբարձր աճը գրանցել է Must de Cartier Tank Vermeil մոդելը՝ 299%։ Panthère շարքի որոշ մոդելներ աճել են ավելի քան 200%-ով։
Միաժամանակ, օրինակ, Rolex Datejust 41 մոդելի գինը նույն ժամանակահատվածում աճել է մոտ 59%-ով։
Փորձագետների գնահատմամբ՝ գնային աճը պայմանավորված է ոչ թե միայն ապրանքանիշի հայտնիությամբ, այլ դիզայնի կայուն արժեքով և հավաքորդների հետաքրքրությամբ։
Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ շուկան անցնում է վերաիմաստավորման փուլ՝ համավարակից հետո գների շտկման ֆոնին։