Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ

Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։

 

Օրվա շրջանակում ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ, ցուցադրական ելույթներ:

 

ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների և ֆեդերացիաների մարզական խմբերը Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 15:00-18:00-ը կանցկացնեն վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, շախմատի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության, բասկետբոլի և թենիսի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։ 

Leave a comment