Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել  Օդեսային. զոհվել է 3, վիրավորվել՝ 15 մարդ

Քաղաքականություն

06.04.2026 | 11:40

Ռուսական զորքերը  լույս ապրիլի 6-ին զանգվածային օդային հարված են հասցրել Օդեսային, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը և քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Current time-ը։

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հաստատել է, որ զոհվել են 53-ամյա մի կին  ու մայր ու դուստր, մայրը 30 տարեկան, երեխան՝ 2 տարեկան և 6 ամսական։ Նրա խոսքով՝ վիրավորվել է 15 մարդ, որոնցից 13-ը տեղափոխվել են հիվանդանոց՝ բեկորային վնասվածքներով, այրվածքներով և ծխի թունավորմամբ։

Լիսակը հայտնել է, որ վիարվորներից 2-ը ծանր վիճակում է, իսկ 8-ը՝ միջին ծանրության, այդ թվում՝ երկու տարեկան երեխա և երկու դեռահաս՝ 17 և 18 տարեկան։

Նա հավելել է, որ Պրիմորսկի շրջանում վնասվել է բազմահարկ բնակելի համալիր և 7 մասնավոր տուն, իսկ Կիևսկի շրջանում՝ մեկ բազմահարկ շենք, 5 մասնավոր տուն, մասնավոր նախադպրոցական հաստատություն, խանութ և 27 ավտոմեքենա։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են. փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը նշել է, որ գործի է դրվել շների ջոկատ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ լույս ապրիլի 6-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է 141 հարվածային անօդաչու թռչող սարք, որից  114-ը խոցվել է։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a comment