ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախագծով, խոստացել էր այցելել մարզեր, շրջել համայնք առ համայնք և տեղում` քաղաքացիներից տեղեկանալ նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին:
Խոստումը կատարում է` տեղում իրազեկվելով հայրենակիցների խնդիրների մասին:
Քաղաքացիների հարցերը բազմազան են` անվտանգությունից մինչև վարկային խնդիրներ:
Անմիջական զրույցները վերածվում են անմիջական շփումների, Ծառուկյանին իրենց մտահոգությունները հայտնելուց հետո հրավիրում են աղ ու հաց կիսելու, անգամ թղթախաղի` համայնքի զրուցարանում, որտեղ քննարկվում են երկրի բոլոր թեմաները:
Համայնքների փոքրիկ բնակիչներին հուզում է մարզադահլիճների բացակայության հարցը, երիտասարդները մտահոգ են զբաղվածության պակասի համար, մեծերին ի թիվս այդ ամենի մտահոգում է նաև երիտասարդների արտագաղթի հարցը:
Գյուղատնտեսական հարցերն անսպառ են` մթերում, վարկային բեռ, ոռոգման ջրի խնդիր և այլն:
Օրվա հոգսով ապրող մեր հայրենակիցները համաձայնում են ԲՀԿ ղեկավարի առաջարկած լուծումների հետ` խոշոր ներդրումներն աշխատատեղերի հարցը կկարգավորի, որը լուծում կտա նաև արտագաղթին, թոշակների բարձրացմանն ու երկրի տնտեսության զարգացմանը, իսկ գյուղատնտեսության համակարգման համար անհրաժեշտ է գյուղնախարարություն:
Համայնքի բնակիչները մեծ փոփոխությունների ակնկալիք ունեն:
Գագիկ Ծառուկյանի` մարզեր այցերը շարունակական են լինելու: