Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Քուվեյթի ձեռնարկություններին. ԻՀՊԿ

https://arm.sputniknews.ru/20260405/irany-harvatsner-e-hascrel-israjeli-ame-i-bahrejni-ev-quvejti-dzernarkutjunnerin-ihpk-100673337.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Иран продолжает наносить удары

Sputnik Արմենիա

Иран продолжает наносить удары

2026-04-05T18:12+0400

true

PT0M40S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100672199_0:90:720:630_1920x0_80_0_0_80653dd87b77e50b099eb650d065a096.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութեր, բահրեյն, ամն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), видео

իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութեր, բահրեյն, ամն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), видео

Բաժանորդագրվել

Իրանի հարձակումները պատասխան են Քերեջի B1 կամրջի և Մահշահր քաղաքի նավթաքիմիական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին:

Իրանի ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելում, ԱՄԷ-ում, Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հետ կապված նավթաքիմիական և գազային արդյունաբերության ձեռնարկություններին: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԻՀՊԿ-ին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա Քերեջի B1 կամրջի և Մահշահր քաղաքի նավթաքիմիական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին պատասխանելու առաջին փուլն է:

ԻՀՊԿ-ի տեղեկատվության համաձայն՝ «հզոր» հարվածը Հայֆայում նավթավերամշակման գործարանին, որը վառելիք է մատակարարում իսրայելական օդուժի ինքնաթիռների համար, հանգեցրել է դրա հիմնական մասերի ոչնչացմանը:

Հարձակումներ են տեղի ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Հաբշան քաղաքում գտնվող ամերիկյան «Exxon Mobil» և «Chevron» ընկերությունների գազային ենթակառուցվածքների ուղղությամբ։

Հերթական հարձակումը խոշոր հրդեհ է առաջացրել ԱՄԷ-ի Էր Ռուվայս քաղաքի նավթաքիմիական ամերիկյան ձեռնարկությունում, որը վառելիք է արտադրում ԱՄՆ բանակի և ռազմական արտադրանք Իսրայելի համար:

ԻՀՊԿ-ի տվյալների համաձայն՝ ԱԹՍ-ները հարվածել են նաև Բահրեյնի Սիտրա կղզում գտնվող ամերիկյան նավթաքիմիական ձեռնարկությանը, որը նավթամթերք է արտադրում ԱՄՆ բանակի համար. ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել:

ԻՀՊԿ-ն հայտարարությամբ զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ Իրանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների կրկնության դեպքում պատասխան հարվածներն ավելի մասշտաբային և կործանարար կլինեն, իսկ դրանց վնասը կկրկնապատկվի:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:

Բացեք անիծյալ նեղուցը, այլապես դժոխքում եք ապրելու․ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

Leave a comment