Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Զատիկի կապակցությամբ

Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս ավետաբեր և նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:

Թող բարությամբ ու օրհնությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի բոլորիս։

 Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Մանվել Փարամազյան

Leave a comment