Սա հավատքի փորձություն էր, և մենք տեսանք մեր Եկեղեցին մեկ այլ աչքով. Հայր Զաքարիա

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պատմության կրիչն է։ Երբ դու եկեղեցու մեջ ես, դու այդ պատմության կրողն ես, և ուրեմն եկեղեցին բոլորինս է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր եկեղեցին ավելի զորանա: 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Վերջին դեպքերը եկեղեցու շուրջ ստիպեցին մեզ մեր եկեղեցին տեսնել մեկ այլ աչքով, մեկ այլ լույսի տակ։ Մեր ժողովուրդը նույնպես սկսեց ճանաչել իր հոգևորականներին․ սա և՛ լավ է, և՛ մեծ պատասխանատվություն է մեզ համար։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ արդարացնենք մեր ժողովրդի հույսերը։ Այն բոլոր խնդիրները, որոնք կան, անշուշտ լուծումներ են պահանջում, բայց ոչ թե արտաքին ճնշմամբ, այլ ներսում, և եկեղեցին իր ներսում անում է դա։ Սա նաև հավատքի փորձություն էր յուրաքանչյուրիս համար, որը հաղթահարելու ենք», – ասաց նա։

Խոսելով Սուրբ Զատիկի խորհրդի մասին՝ Հայր Զաքարիան ասաց․ «Սուրբ Հարության տոնը ամենակարևորն է Քրիստոսի եկեղեցու կյանքում։ Սա հաղթանակն է մեղքի և մահվան դեմ, և մենք հավատում ենք, որ, ինչպես մեր Տերը հարություն առավ, այդպես էլ մենք ենք մի օր հաղթելու մահվանը՝ որպես հաղթանակած Աստծո զավակներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Տեր-Գուլանյան

 

 

–00—ԱՊ

Leave a comment