Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը՝ սա կարևոր պայման է Ռուսաստանի համար. Կրեմլ

Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից՝ կարգավորման գործընթացը հեշտացնելու համար։

Ըստ APA-ի, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասի տարածքը, դրանք պետք է դուրս բերվեն։ Սա շատ կարևոր պայման է կարգավորման համար: Կան նաև այլ նրբերանգներ, որոնք մնում են բանակցային օրակարգում», – հավելել է Պեսկովը։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment