Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ ծանր է տարել Ռուսաստանի կողմից Արցախի մասին հիշատակումները

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիվանդագին է արձագանքել Կրեմլում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների ժամանակ և դրանից հետո ռուսաստանյան կողմի՝ Արցախի մասին հիշատակմանը:

«Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում, դրանից հետո Ռուսաստանի պաշտոնյաները հանրային քննարկումներում շոշափել են Ղարաբաղին վերաբերող մանրամասներ։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, ՌԴ կառավարությանը և ՌԴ ԱԳՆ-ին է փոխանցվել Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության հետ։

Հիշեցնենք, որ ոչ մի երկիր, նաև՝ Ռուսաստանը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանը:», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարոթյան մեջ։

–00—ԱՊ

Leave a comment