Երկու ճապոնական տանկերներ անվտանգ կերպով անցել են Հորմուզի նեղուցով

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից ի վեր առաջին անգամ երկու ճապոնական տանկեր անվտանգ կերպով անցել են Հորմուզի նեղուցով, հաղորդում է NHK-ն։

Առաջինը Պանամայի դրոշի ներքո նավարկող Sohar հեղուկացված բնական գազի տանկերն է եղել, որը բեռներ էր տեղափոխում ճապոնական Mitsui O.S.K. Lines ընկերությունից, և ապրիլի 3-ի գիշերը անվտանգ դուրս է եկել Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով։

Այնուհետև, շաբաթ երեկոյան, Green Sanvi տանկերը, որը նույնպես հեղուկացված բնական գազ էր տեղափոխում և նույնպես պատկանում էր Mitsui O.S.K. Lines-ին, բայց նավարկում էր Հնդկաստանի դրոշի ներքո, անցել է Հորմուզի նեղուցով։ Ընկերությունը հաստատել է, որ անձնակազմը և նավերը անվտանգ են։

Մինչ այժմ ճապոնացի պաշտոնյաները հայտնել էին, որ Ճապոնիայի հետ կապված 45 նավ գործնականում արգելափակված է Պարսից ծոցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment