ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների համատեքստում հստակեցնել Հայաստանի ծրագրերը. Պեսկով

ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների համատեքստում հստակեցնել Հայաստանի ծրագրերը։ Այս մասին «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության ընթացքում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ունեն խորը պատմական արմատներ, Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամ երկրներ են, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական ուղենիշները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար:

«Հսկայական հայկական սփյուռքը, որն ապրում է Ռուասատանում, կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ։ Ուստի այն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են», – նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

 

–00—ԱՊ

Leave a comment