Այսօր՝ ապրիլի 4-ին, Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի 2 հասցեում տեղի ունեցավ «Ֆռա-Մ» մարզական, մշակութային և առողջարարական ակումբի բացման հանդիսավոր արարողությունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 4-ին, Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի 2 հասցեում տեղի ունեցավ «Ֆռա-Մ» մարզական, մշակութային և առողջարարական ակումբի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը, մասնակցեցին մարզական աշխարհից ներկայացուցիչներ, գործընկեր կառույցներ և ակումբի անդամներ։
Ներկայացվեց ակումբի ստեղծման պատմությունը, նպատակները և առաջիկա ծրագրերը։ «Ֆռա-Մ» ակումբը մարզական, մշակութային և առողջարարական կառույց է, նպատակ ունի Մասիս քաղաքում զարգացնելու սպորտը և մշակույթը, ակտիվանցելու մարզական և մշակութային կյանքը։
Ակումբը նպատակադրված է Մասիսում տեղայնացնելու եվրոպական, մասնավորապես ֆրանկոֆոն երկրների մարզական և մշակութային ստանդարտներ։
Ակումբը հիմնադրելու է թենիսի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, անցկացվելու են պրոֆեսիոնալ և սիրողական պարապմունքներ։
«Ֆռա-Մ»-ն իր գործունեությունը սկսում է մեծ թենիս մարզաձևից պարապմունքներ անցկացնելով՝ հետագայում մարզական և մշակութային ենթակառուցվածքներն ընդլայնելու ծրագրեր կյանքի կոչելով։
Մասնավորապես, առաջիկա ծրագրերից է Արարատի մարզում նախադեպը չունեցող թենիսի և փադլի խաղադաշտերի կառուցումը։ Այն կհամախմբի թենիսի սիրահարներին, կակտիվացնի Մասիս քաղաքի մարզական կյանքը։
Ակումբի գլխավոր նպատակներից է Մասիսն ընդգրկել 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզական և մշակութային խաղերն ընդունող քաղաքների ցանկում։
«Ֆռա-Մ» ակումբը հիմնադրվել է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից, որի հիմնադիրն է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը: