Քվե կտանք ընդդիմադիր ուժերին, քարոզարշավի ընթացքում կերևա հատկապես որ ուժին կաջակցենք․ Սերժ Սարգսյան

«Մեր կուսակցականները, մեր համակիրները՝ գրեթե բոլորը գնալու են ընտրությունների և քվե են տալու ընդդիմադիր ուժերին, թե որ ուժերին, ընթացքում կտեսնենք»,- այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ականները կոնկրետ որ ուժին են իրենց ձայնը տալու, Սարգսյանը պատասխանեց. «Այդ ձայները իմ գրպանում չեն, որ հանեմ տամ մեկին, քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն»։

Leave a comment