Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից, սակայն Թեհրանին մտահոգում են պատերազմի դադարեցման պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են Իրանի դիրքորոշումը։ Մենք խորապես երախտապարտ ենք Պակիստանին՝ իր ջանքերի համար և երբեք չենք հրաժարվել Իսլամաբադ մեկնելուց։ Մեզ մտահոգում են պարտադրված ապօրինի պատերազմի վերջնական և տևական դադարեցման պայմանները»,- գրել է դիվանագետը X-ի իր էջում:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատմանն ուղղված՝ Պակիստանի միջնորդների ջանքերը փակուղի են մտել, քանի որ Թեհրանը միջնորդներին պաշտոնապես տեղեկացրել է, որ չի ցանկանում առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ հավելելով, որ ԱՄՆ պահանջներն անընդունելի են։