https://arm.sputniknews.ru/20260404/qristvos-harjav-i-merelvoc-haj-araqelakan-ekeghecinerum-tshragalujci-surb-patarag-e-100641045.html
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Հայ առաքելական եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ է
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Հայ առաքելական եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ է
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր երեկոյից սկսած նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը։ 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T18:44+0400
2026-04-04T18:44+0400
2026-04-04T18:44+0400
ճրագալույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100640293_0:5:947:538_1920x0_80_0_0_be800907a6010a92f60a18040f22ed8b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր երեկոյից սկսած նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը։«Քրիստոս հարյավ ի մեռոլոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի. մեզ և ձեզ մեծ ավետիս»․ այս բառերով են հայերը ողջունում մեկմեկու և շնորհավորում Ճրագալույցից սկսած։Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, 5 տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։Այսօր Հայ առաքելական բոլոր եկեղցիներում միաժամանակ մատուցվում է ճրագալույցի պատարագը, որը հենց համարվում է Հարության ավետման սկիզբը։ Այդ պահին եկեղեցիներում վառվում են մոմերը՝ խորհրդանշելով Քրիստոսի լույսը, որը, ըստ եկեղեցական ուսմունքի, հաղթեց խավարը։Պատարագի ավարտին մարդիկ վառված մոմերը տանում են իրենց տներ՝ որպես օրհնված լույս, հավատալով, որ այն խաղաղություն ու բարություն կբերի ընտանիքներին։Օրվա խորհուրդը կապված է նոր կյանքի, վերածննդի և հույսի գաղափարի հետ։ Եկեղեցին կոչ է անում հավատացյալներին այս օրը դիմավորել աղոթքով, ներողամտությամբ և բարությամբ՝ վերագտնելով հոգևոր ներդաշնակությունը։
2026
Լուրեր
am_HY
В Армении сегодня Пасхальный Сочельник
Sputnik Արմենիա
В Армении сегодня Пасхальный Сочельник
2026-04-04T18:44+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100640293_27:0:744:538_1920x0_80_0_0_eb1e41cb9643537005dcd847ab2a5b17.jpg.webp
ճրագալույց, видео
ճրագալույց, видео
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր երեկոյից սկսած նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը։
«Քրիստոս հարյավ ի մեռոլոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի. մեզ և ձեզ մեծ ավետիս»․ այս բառերով են հայերը ողջունում մեկմեկու և շնորհավորում Ճրագալույցից սկսած։
Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, 5 տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։
Այսօր Հայ առաքելական բոլոր եկեղցիներում միաժամանակ մատուցվում է ճրագալույցի պատարագը, որը հենց համարվում է Հարության ավետման սկիզբը։ Այդ պահին եկեղեցիներում վառվում են մոմերը՝ խորհրդանշելով Քրիստոսի լույսը, որը, ըստ եկեղեցական ուսմունքի, հաղթեց խավարը։
Պատարագի ավարտին մարդիկ վառված մոմերը տանում են իրենց տներ՝ որպես օրհնված լույս, հավատալով, որ այն խաղաղություն ու բարություն կբերի ընտանիքներին։
Օրվա խորհուրդը կապված է նոր կյանքի, վերածննդի և հույսի գաղափարի հետ։ Եկեղեցին կոչ է անում հավատացյալներին այս օրը դիմավորել աղոթքով, ներողամտությամբ և բարությամբ՝ վերագտնելով հոգևոր ներդաշնակությունը։