Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera

Քաղաքականություն

04.04.2026 | 12:24

Իրաքի հարավ-արևելքում գտնվող Բասրա նավթային ընկերության համալիրում անօդաչու թռչող սարք է կործանվել, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է  Al Jazeera-ն՝ հղում անելով ընկերության աղբյուրին:

Զոհերի կամ վնասի չափի մասին տեղեկություններ չեն տրամադրվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին այս տարվա փետրվարի 28-ին։ Իրանը պատասխանում է Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածներով։

Leave a comment