Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեց


Միջազգային

Իրավիճակը ծանր է և կարող է 1l averli վատթարանալ. Կլիչկոն կրկին կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը։

Կիևում իրավիճակը «շատ դժվար է, և սա, հնարավոր է, դեռ ամենավատ պահը չէ», – ասաց նա։
«Նրանք, ովքեր դեռ ունեն քաղաքը լքելու տարբերակներ, որտեղ կան էլեկտրաէներգիայի և ջեռուցման այլընտրանքային աղբյուրներ, չպետք է անտեսեն դրանք», – հավելեց Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Կիևում 1940 բարձրահարկ շենքեր մնում են առանց ջեռուցման, սակայն տեղի բնակիչները կարծում են, որ իրական թվերը զգալիորեն թերագնահատված են։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment