Կրետեում ավազամրրիկ է. Սահարայից եկած փոշին ազդել է եղանակային պայմանների վրա

Կրետեում ավազամրրիկ է. Սահարայից եկած փոշին ազդել է եղանակային պայմանների վրա

Հունաստանի Կրետե կղզին ծածկվել է Սահարայից տեղափոխված ավազով, ինչի հետևանքով երկինքը ստացել է կարմրավուն երանգ։Տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում գրանցվել են ուժեղ քամիներ և տեղային մրրիկներ, որոնք վնասներ են հասցրել ենթակառուցվածքներին։ Արձանագրվել են ծառերի արմատախիլ լինելու և տրանսպորտային միջոցների վնասման դեպքեր։Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել սահմանափակել տեղաշարժը, հնարավորության դեպքում մնալ փակ տարածքներում և պահպանել անվտանգության կանոնները։

Նման երևույթները կապված են Սահարայից ավազի զանգվածների տեղափոխման հետ, որը կարող է ազդել օդի որակի և տեսանելիության վրա։

Կարդալ ավելին

Leave a comment