Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները

Քաղաքականություն

03.04.2026 | 22:54

Ադրբեջանի և Հնդկաստանի միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ մակարդակներով։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ խորհրդակցությունները  ադրբեջանական կողմից գլխավորել է փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը,  հնդկական կողմից՝  ԱԳՆ Արևմտյան հարցերով քարտուղար Սիբի Ջորջը։

Նույն օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Սիբի Ջորջի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության և առևտրի, էներգետիկայի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

Կողմերը նաև քննարկել են իրենց դիրքորոշումները տարաձայնություն առաջացնող հարցերի շուրջ և ընդգծել են այս ոլորտում երկխոսության շարունակման կարևորությունը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում լարվածության վերաբերյալ՝ նշելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման կարևորությունը։

Հնդկական կողմը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած օգնության համար։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment