Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են (ՎԻԴԵՈ)

Վարորդները խցանման ժամանակ որոշել են մեքենան վարել հետիոտնի համար նախատեսված հատվածով․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս Երևանի գնդի պարեկները ստացել էին տեղեկություն, որ «Վազ 2109»-ի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Նույն պողոտայում կրկին խցանման ժամանակ հետիոտնի համար նախատեսված հատվածով էր վարում նաև «Մերսեդեսի» վարորդը։


Այս դեպքում նույնպես մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։


«ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության», – նշվում է հաղորդագրության մեջ։





Leave a comment