Հռոմի պապը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը

Հեռախոսազրույցի իր սեփական մեկնաբանության մեջ Հերցոգի գրասենյակը նշում է, որ երկու կողմերը քննարկել են Երուսաղեմի վրա Իրանի կողմից վերջերս իրականացված հրթիռային հարձակումները, «որոնք տեղի են ունեցել քրիստոնյաների, մուսուլմանների և հրեաների համար սրբազան վայրերի տարածքում»։

Երկու կողմերը քննարկել են նաև Լիբանանում ստեղծված իրավիճակը, որտեղ Իսրայելը պայքարում է «Հըզբոլլահ» խմբավորման դեմ՝ վերջինիս Իրանի հետ հակամարտությանը միանալուց հետո՝ ընդգծելով սահմանի երկու կողմերում գտնվող քրիստոնեական համայնքների անվտանգության և պաշտպանության կարևորությունը, հայտնում է Հերցոգի գրասենյակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment