https://arm.sputniknews.ru/20260403/turqian-lajnatsaval-zvoravarzhutjunner-e-anckacnum-3-tsvovum-100616118.html
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 3 ծովում
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 3 ծովում
Sputnik Արմենիա
Զորավարժություններին մասնակցում է 120 նավ և 50 ինքնաթիռ: Վարժանքները կտևեն մինչև ապրիլի 9-ը։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T22:32+0400
2026-04-03T22:32+0400
2026-04-03T22:35+0400
թուրքիա
զորավարժարան
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0d/24092261_0:36:1601:936_1920x0_80_0_0_45724d22ccc3c6ab893f975c0fe35567.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թուրքիան լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացնում Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։Զորավարժություններին մասնակցում է 120 նավ և 50 ինքնաթիռ:Վարժանքները նախատեսված են զինված ուժերի տարբեր ճյուղերի համակարգման և մարտական պատրաստվածության բարձրացման համար։ Վարժանքները կտևեն մինչև ապրիլի 9-ը։Ապրիլի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցին։Էրդողանը Պուտինին ասել է, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները վնաս են հասցնում տարածաշրջանային կայունությանը։«Նախագահ Էրդողանը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար կարևոր է չխոչընդոտել Թուրքիայի ջանքերը, և որ Անկարան խորհուրդ է տալիս բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են լարվածության սրման հանգեցնել», – ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։Էրդողանը նաև ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտությունը չպետք է հանգեցնի ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանակում նոր լարվածության օջախների առաջացման։
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0d/24092261_73:0:1454:1036_1920x0_80_0_0_8c22b640f9e94f671862dc75d3c98958.jpg.webp
թուրքիա, զորավարժարան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա, զորավարժարան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն
Զորավարժություններին մասնակցում է 120 նավ և 50 ինքնաթիռ: Վարժանքները կտևեն մինչև ապրիլի 9-ը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թուրքիան լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացնում Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժություններին մասնակցում են ռազմածովային, ցամաքային, ռազմաօդային ուժերը և ափամերձ պահպանության ուժերը», – նշել է նախարարությունը։
Զորավարժություններին մասնակցում է 120 նավ և 50 ինքնաթիռ:
Վարժանքները նախատեսված են զինված ուժերի տարբեր ճյուղերի համակարգման և մարտական պատրաստվածության բարձրացման համար։ Վարժանքները կտևեն մինչև ապրիլի 9-ը։
Էրդողանը Պուտինին ասել է, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները վնաս են հասցնում տարածաշրջանային կայունությանը։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար կարևոր է չխոչընդոտել Թուրքիայի ջանքերը, և որ Անկարան խորհուրդ է տալիս բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են լարվածության սրման հանգեցնել», – ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտությունը չպետք է հանգեցնի ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանակում նոր լարվածության օջախների առաջացման։