273 հեկտար տարածքում կիրականացվեն անտառավերականգնման աշխատանքներ

273 հեկտար տարածքում կիրականացվեն անտառավերականգնման աշխատանքներ

Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ բնապահպանական համագործակցության շրջանակում։Հուշագրով նախատեսվում է իրականացնել անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ շուրջ 273 հեկտար տարածքում՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։Նախաձեռնության նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունները և աջակցել էկոհամակարգերի վերականգնմանը։Համագործակցությունը ներառում է ծրագրերի համատեղ պլանավորում, համապատասխան տարածքների ընտրություն, ոլորտային փորձագետների ներգրավում, ինչպես նաև իրականացված աշխատանքների վերաբերյալ տվյալների փոխանակում։Նախատեսվում է նաև իրազեկման և հաղորդակցման միջոցառումների իրականացում։

Կողմերը հայտարարել են, որ ծրագրերը ուղղված են բնապահպանական և տնտեսական գործունեության համադրմանը՝ երկարաժամկետ ազդեցության ապահովմամբ։

Կարդալ ավելին

Leave a comment