Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել

Քաղաքականություն

03.04.2026 | 22:13

Ապրիլի 3-ին ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարված են հասցրել Կիևի շրջանին, հայտնում է  տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը,գրում է  Current time-ը։

Նրա խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։

«Հետևանքները գրանցվում են Բուչայի, Ֆաստովի և Օբուխովի շրջաններում։ Վնասվել են մասնավոր տներ, բազմաբնակարան շենքեր, մեքենաներ, վարչական շենքեր և այլ կառույցներ», – գրել է նա։

Բացի այդ՝  անասնաբուժական կլինիկային հասցված վնասի պատճառով սատկել է մոտ 20 կենդանի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment