https://arm.sputniknews.ru/20260403/shurj-7000-yntaniqi-dimum-merzhvel-e-inchpes-e-yntanum-arcakhcineri-bnakapahvovman-tsragiry-100585937.html
Շուրջ 7000 ընտանիքի դիմում մերժվել է․ ինչպե՞ս է ընթանում արցախցիների բնակապահովման ծրագիրը
Շուրջ 7000 ընտանիքի դիմում մերժվել է․ ինչպե՞ս է ընթանում արցախցիների բնակապահովման ծրագիրը
Sputnik Արմենիա
Ամենից հաճախ ծրագրի շրջանակում բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքում և Արմավիրում, ամենաքիչը՝ Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T20:52+0400
2026-04-03T20:52+0400
2026-04-03T20:52+0400
բռնի տեղահանված
արցախ
բնակարան
բնակարանաշինություն
հայաստան
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66521973_0:0:1390:782_1920x0_80_0_0_fd45f029cc9f1dbd9cf7a22b3b01ff1a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ծրագրից օգտվելու համար դիմել է 12 հազար 184 ընտանիք։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ներկայացնելով մարտի վերջի դրությամբ ունեցած տվյալները։6967 ընտանիքի դիմում մերժվել է տարբեր պատճառներով։5217 ընտանիք ստացել է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս ՀՀ ցանկացած բնակավայրում (բացի Երևանի 1-ին կամ 2-րդ վարչական գոտու) ձեռք բերել անշարժ գույք։ 2336 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը, որիցԱմենամեծ թվով բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքի մարզում, երկրորդ տեղում Արմավիրն է, ապա Երևանը, Լոռին և Արարատը։ Ամենաքիչը ծրագրի շրջանակում բնակարաններ են ձեռք բերվել Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։Անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչի շրջանակում մարզային բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը․Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, վերջին փոփոխություններով երևանամերձ բնակավայրերում՝ 4 միլիոն դրամ (նախկինում եղած 3 միլիոն դրամի փոխարեն)։ 3 միլիոն դրամ աջակցությունը կպահպանվի միայն Երևանի համար (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու, որոնք ներառված չեն ծրագրում)։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66521973_106:0:1342:927_1920x0_80_0_0_4ebe13fe0176e7419f066fb5872b12f0.jpg.webp
բռնի տեղահանված, արցախ, բնակարան, բնակարանաշինություն, հայաստան, ծրագիր
բռնի տեղահանված, արցախ, բնակարան, բնակարանաշինություն, հայաստան, ծրագիր
Ամենից հաճախ ծրագրի շրջանակում բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքում և Արմավիրում, ամենաքիչը՝ Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։
6967 ընտանիքի դիմում մերժվել է տարբեր պատճառներով։
«Մերժման հիմնական պատճառներից են՝ ընտանիքի որևէ անդամ չունի ՀՀ քաղաքացիություն, ընտանիքի որևէ անդամ հաշվառված չէ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում որպես տեղահանված, ընտանիքի որևէ անդամ հանդիսանում է Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու, ընտանիքի որևէ անդամ ունի անշարժ գույք ՀՀ-ում»,- հայտնում են նախարարությունից։
5217 ընտանիք ստացել է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս ՀՀ ցանկացած բնակավայրում (բացի Երևանի 1-ին կամ 2-րդ վարչական գոտու) ձեռք բերել անշարժ գույք։ 2336 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը, որից
Ամենամեծ թվով բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքի մարզում, երկրորդ տեղում Արմավիրն է, ապա Երևանը, Լոռին և Արարատը։ Ամենաքիչը ծրագրի շրջանակում բնակարաններ են ձեռք բերվել Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։
Անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչի շրջանակում մարզային բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը․
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։