Մայր Աթոռի Թանգարանների հայկական ձեռագործ գորգերի հավաքածուն համալրվեց Արծվագորգ-ուղեգորգով

Մայր Աթոռի Թանգարանների հայկական ձեռագործ գորգերի հավաքածուն համալրվեց Արծվագորգ-ուղեգորգով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

«Մայր Աթոռի Թանգարանների հայկական ձեռագործ գորգերի հավաքածուն շա՜տ էր սպասում այս տիպի գորգին:

Շատ-շատ ուրախ եմ, որ սքանչելի Արծվագորգ-ուղեգորգը պանդխտությունից վերադարձավ Հայրենիք:

Սրտագին շնորհակալությունս սիրելի Զորիկին և Սոնային՝ իրենց ջանքերի, նվիրումի և կամքի համար, որով, հանուն իրենց ընտանիքի, երկրորդ գորգը մշտապես հանգրվանեց Սուրբ Էջմիածնում:

Աստվածային օրհնություն և ամենայն բարիք բարեպաշտ և հայրենասեր այս ընտանիքին»

Leave a comment