Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Leave a comment