«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին

Քաղաքականություն

03.04.2026 | 15:45

«Օրիոն» տիեզերանավը, որում «Արտեմիս II» առաքելության շրջանակներում չորս տիեզերագնացներ են, լքել է Երկրի ուղեծիրը և ուղղվել  դեպի Լուսին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հինգշաբթի՝ ապրիլի 2-ին տիեզերանավի շարժիչները ստացել են իմպուլս, ինչը «Օրիոնին» տվել է բավարար արագացում Երկրի ուղեծրից դուրս գալու համար։

ԱՄՆ-ի Ազգային օդագնացության և տիեզերական տարածության վարչության (NASA) տվյալներով՝ նախնական զեկույցները ցույց են տալիս, որ այս փուլը ընթացել է ըստ նախատեսվածի։ Այսպիսով՝ առաքելության մեկնարկի և լուսնային մոտեցման մեկնարկի միջև անցել է 25 ժամից մի փոքր ավելի։ «Արտեմիս 2» լուսնային առաքելության մաս կազմող «Օրիոն» տիեզերանավը մեկնարկել է ապրիլի 1-ին Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից։

Անձնակազմը 10 օրից կպտտի Լուսնի շուրջը և կվերադառնա Երկիր՝ առանց Լուսնի մակերեսին վայրէջք կատարելու։ Լուսինը գտնվում է Երկրից մոտ 400,000 կիլոմետր հեռավորության վրա։ Վերջին լուսնային վայրէջքը տեղի էր ունեցել ավելի քան 50 տարի առաջ՝ 1972 թվականի դեկտեմբերի 7-ին «Ապոլոն 17»-ով։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a comment