Հանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, գրանցվել է 6 ավտովթար

Հանրապետությունում ապրիլի 2-3-ը բացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 7 դեպք՝ խարդախության,
  • 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
  • 2-ական դեպք՝ կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման:

Բացահայտվել են նաև ավտոմեքենայի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ինքնիրավչության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դատական ակտը չկատարելու, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, հրազենի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենայի գողության, շորթման։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a comment